Երևանի հասարակական տրանսպորտում փետրվարի 1-ից կլինի հսկիչների ներկայություն:
Նրանք կատարելու են հետևյալ գործառույթները՝ Երթուղիների հաճախականության վերահսկում,
Հասարակական տրանսպորտի արտաքին և ներքին մաքրության վերահսկում,
Վարորդների պատշաճ հագուստով աշխատանքի ներկայության ապահովում,
Ուղևորների հետ շփման
ընթացքում բարեվարքության կանոնների պահպանման վերահսկում։
Անկանխիկ վճարային համակարգի ներդրումից հետո գծային հսկողության ծառայության գործառույթներին ավելացել է նաև վալիդատորների միջոցով վճարումների ընթացքում առաջացող խնդիրների մասին TelCell-ին տեղեկացնելը, ինչպես նաև
քաղաքացիներին աջակցելը՝ վճարումը ճիշտ կատարելու հարցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Նյութի աղբյուր