Որոշումն ընդունվեց. հայտնի է տրասպորտի վերջնական գինը

Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունեց որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվեց 150 դրամ սակագինը։

Գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։

«Սիրելի երևանցիներ, այսօր ավագանին ընդունում է մի որոշում, որը դուք եք մեզնից պահանջել և որը դուք եք մեզ պարտադրել», — ավագանու արտահերթ նիստին, որտեղ քննարկվում է տրանսպորտի սակագնի հարցը, հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ես այստեղ որևէ տեսակի հետքայլ կամ ամոթալի բան չեմ տեսնում, որովհետև ժողովրդավարության ամենակարևոր գործոններից մեկն այն է, որ իշխանությունը լսի իր ժողովրդին և այդ պահանջները շատ դեպքերում կատարի»,-ասաց Ավինյանը։

Նրա խոսքով՝ ավագանին կարևոր որոշում է կայացնում, որով հնարավորություն է տալիս էլ ավելի մատչելի տարբերակով օգտագործել անսահմանափակ փաթեթները։

«Վստահ եմ, այդ փաթեթները երևանցիներին տալու են տրանսպորտից օգտվելու նոր տեսակի տրամաբանություն և շատերը տրանսպորտից սկսելու են օգտվել տեղփոխներով։ Ինչո՞ւ ենք ասում՝ մեկ ուղևորափոխադրության արժեք, որովհետև դրան ենք սովոր, այլ քաղաքներում մարդիկ չեն մտածում մեկ ուղևորափոխադրությամբ, մարդիկ մտածում են, թե ինչ է նստում իրենց վրա տարեկան կամ ամսական փաթեթը։

Ընդդիմության մեր գործընկերները նպատակ ունեն ժողովրդի հետ մեր կապը կտրել։ Սիրելի ժողովուրդ, իրականում մենք ծառայում ենք ձեզ։ Որ վայկյանին մեր ծառայությունը ձեզ չբավարարի, դուք վստահ եղեք, մենք այստեղ չենք լինի»,-ասաց Տիգրան Ավինյանը:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *