Թրամփի նոր հրամանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել, ըստ որի՝ անգլերենը հռչակվել է որպես ԱՄՆ պաշտոնական լեզու: Երկրի պատմության մեջ առաջին անգամ անգլերենը դաշնային մակարդակով պաշտոնական լեզու է հռչակվել։

Մինչև այս պահը Միացյալ Նահանգները չուներ պաշտոնական լեզու, չնայած անգլերենը հաղորդակցության գերիշխող լեզուն էր և ուներ պաշտոնական կարգավիճակ 50 նահանգներից 32-ում:

Հրամանը փաստացի չեղարկում է նախագահ Բիլ Քլինթոնի օրոք 2000 թվականի այն որոշումը, որը պահանջում էր դաշնային գործակալություններից և դաշնային ֆինանսավորում ստացող կազմակերպություններից լեզվական օգնություն տրամադրել այն քաղաքացիներին, ովքեր անգլերեն չեն խոսում: Հիմա հնարավորություն կլինի որոշելու՝ ծառայություններ մատուցե՞լ այլ լեզուներով:

Հրամանն ընդգծում է, որ ընդհանուր լեզուն նպաստում է ազգային միասնությանը, չնայած, որ 2019 թվականի դրությամբ Միացյալ Նահանգներում մոտ 68 միլիոն մարդ տանը խոսում էր անգլերենից զատ այլ լեզուներով, հիմնականում՝ իսպաներեն։

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *