Սարսափելի է․ Այսօր Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մարդ է զոհվել․ տեսանյութ

Այսօր՝ մարտի 4-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 00։10-ի սահմաններում Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհի Շնող գյուղի վարչական տարածքում, ճակատ ճակատի բախվել են «Mercedes ML» և «DAF» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են։ Մահացածներից երկուսը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, իսկ 2-ին «Mercedes ML»-ից դուրս են բերել փրկարարները:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածները գնում էին Լոռու մարզի գյուղերից մեկում թաղման արարողության մասնակցելու։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *