ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ հարցերին։
«Ես չեմ լսում, ես ինքս իմ համար որոշում եմ կայացրել, որ նույնիսկ եթե ինձ վերաբերող ինչ-որ բան ա ինքը իրեն թույլ տալիս, ես չեմ լսելու, որովհետև դա իմ արժանապատվությունից, իմ մակարդակից, իմ ինտելեկտից ցածր եմ համարում, չեմ լսում»,- ասաց Սիմոնյանը։
Նա վստահություն հայտնեց, որ այն հայտարարությունները, որոնք քրեական տարր էին պարունակում, չէին կարող անհետևանք մնալ․ «Վերջին անգամ, որ ես իր մասին լսել եմ, այն դեպքն է եղել, որ նա եթերով իմ 15-16 տարեկան տղայի հետ հաշվեհարդար տեսնելու կոչ է արել։
Ուզում եմ հասկանամ՝ սա ի՞նչ քաղաքական դիրքորոշում է, հլը մի հատ ձեր վրա վերցրեք, որևիցե մեկը մտնի եթեր և ասի՝ էս ինչի երեխային բռնեք, հաշվեհարդար տեսնեք»։
Նյութի աղբուր