Երեկ սիրված երգիչ, երջանկահիշատակ Հայկոյի ծննդյան օրն էր: Երգչի մահը շատերը մինչ օրս չեն կարողանում ընդունել: Նա սիրված էր ամենուր`կոլեգաների, ընկերների, հարազատների և հանդիսատեսների կողմից:
Օրվա առթիվ իրենց ինստագրամյան էջում հրապարակում էին արել մի շարք հայտնիներ`խոսելով իրենց կարոտի, ապրած ցավի ու ափսոսանքի մասին:
Մեր աչքից չի վրիպել նաև երգչուհի Հասմիկ Կարապետյանի հրապարակումը, որը սովորականի նման չէր:
Տարիներ շարունակ Հասմիկը հազվադեպ հարցազրույցների ընթացքում էր խոսում իր ու Հայկոյի` անցյալում մնացած հարաբերությունների մասին, և չէր ցանկանում 2 բառից ավելին ասեր, իսկ երեկ արդեն ինստագրամյան սթորի բաժնում հրապարակել է երկնքի լուսանկար`դրան կցելով իր նախկին սիրելիի երգերից մեկը «Սիրուց հետո»-ն:
Նյութի աղբյուր