Սեպտեմբերի 26-ին հայտնաբերվել է սեպտեմբերի 24-ին Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկի հարևանությամբ գտնվող Կոմիտասի 46 շենքի բակում «Honda Kona», «BMW X6» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները հրկիզողը:
https://shamshyan.com-ի հաղորդմամբ, Արաբկիրի ոստիկանները 30-ից ավելի հասցեներում են եղել, իրականացրել են մի քանի օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, ինչի շնորհիվ էլ օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 23-ամյա Գուրգեն Տոնականյանը: Վերջինս սեպտեմբերի 26-ին Ադոնցի փողոցում հայտնաբերվել և գույքի դիտավորյալ վնասման անմիջական ծագած կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, այնտեղից էլ ներկայացվել Արաբկիրի քննչական բաժին:
Աղբյուրի տեղեկություններով, նա խոստովանել է արարքը: Պարզվել է, որ Տոնականյանն այդ արարքը կատարել է պատվիրատուի կողմից իրեն գումար տալուց հետո: Իրավապահները պարզել են նաև պատվիրատուի ինքնությունը: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չի հրապարակվում:
Թիրախում եղել է «Honda» մակնիշի ավտոմեքենան, որի սեփականատերը համացանցում հայտնի տիկտոկեր 45-ամյա Հասմիկ Կ.-ն է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սեպտեմբերի 24-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վրացական փողոցի թիվ 10 շենքի բակում ավտոմեքենաներ են այրվում։
Նյութի աղբյուր