Դպրոցի տնօրենը սխալ sms է ուղարկել կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջկա հորը

Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Նոնա Անդրեասյանն ավելի վաղ ուշագրավ հայտարարություններ էր արել այս դեպքի հետ կապված: Մասնավորապես, նա հայտարարել է, թե աղջկա հետ աշխատում է հոգեբան, նա երբեմն ագրեսիվ վարքագիծ է ցուցաբերում, բայց գրանցված չէ որպես կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխա: Աղջկա հայրը` Լևոնը հերքել է տնօրենի խոսքերը․

«Իմ աղջիկը ո՛չ ագրեսիվ է, ո՛չ հոգեբանական խնդիրներ է ունեցել, իմ աղջիկն ուղղակի աշխույժ երեխա է, բոլորն էլ դրա մասին գիտեն»։ Երեխայի հայրը հերքել էր նաև տնօրենի խոսքերը, որ երեխայի հետ հոգեբան է աշխատում։

Հարցին, թե արդյո՞ք այս ընթացքում դպրոցից իրենց հետ կապվել են, Լևոնը նշեց․

«Տնօրենն ինձ մեկ sms է գրել, որ չէր ցանկանում այդպես ներկայացնել, որ երեխան հոգեկանի հետ խնդիր ունի, գրել է, որ ինքը սխալ արտահայտություն է արել։ Անգամ չեն զանգահարել ինձ, դասղեկն է զանգահարել մի քանի անգամ մինչև նորության տարածվելը, ապա հենց ԶԼՄ–ներում տարածվեց՝ մի քանի անգամ զանգեց և վերջ, էլ չի զանգահարել։ Ոչ մեկի հանդեպ ոչինչ չունեմ, բայց իմ երեխան հո անտեր չի՞․․․Կարելի է, չէ, մի բան ասել, հասկանանք…»,- նշեց հայրը։

Լևոնը հայտնել է, որ խոսակցություններ են շրջանառվում, թե պատուհանից է երեխան ընկել, մեկն ասում է՝ «աստիճաններից բրդել, գցել են երեխային», մյուսները ասում են «վեճ ա եղել», սակայն, իրեն հետաքրքիր է միայն աղջկա առողջությունը։

Այսքանից հետո հայրը ոչ մեկին չի մեղադրում․

«Իրենք ամեն վայրկյան պետք է կողքս կանգնած լինեին, եկել են, առաջին օրը ասում են՝ «կարող ենք ապառատի փողը փոխանցենք»: Ես, իհարկե, հրաժարվեցի, ես հնարավորություն ունեմ ու իմ երեխայի համար ամենը կանեմ, բայց մնացածը բացահայտե՛ք, ասեք՝ ի՞նչ է եղել, ինձ դա տանջում է։ Ոչ մեկին չեմ մեղադրում, սպասում եմ, որ աղջիկս շուտ ապաքինվի»,- շեշտեց նա։

Տնօրենը նաև ասել էր, որ աղջիկը մենակ դասից դուրս չէր գալիս. «Ուսուցչուհին սովորաբար այդ երեխային մենակ չէր թողնում գնալ։ Երեխան էդ օրը շատ հանգիստ է եղել, նորմալ է եղել, և ուսուցիչը թողել է նրան դուրս գալ։ Մենք ենթադրում ենք, որ ինչ-որ ձայն է լսել ներքևից, կռացել է, որ նայի, կորցրել է հավասարակշռությունը ու ընկել։ Վերևում այդ պահին աշակերտ չի եղել»,- հարցազրույցում նշել էր տնօրենը՝ ենթադրություններ անելով, թե ինչ կարող է պատահած լինի այդ չարաբաստիկ օրը իր ղեկավարած դպրոցում:

Անդրադառնալով այս հայտարարությանը, Լևոնը նշել է, որ դեռ կխոսի տնօրենի հետ:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *