Համացանցում և դպրոցներում տեղեկություններ են տարածվում, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մի տղամարդ դպրոցների մոտ երեխաներին համոզում և նստեցնում է ավտոմեքենան և առևանգում, վերջինս շրջել է սև ձեռնոցներով և գլխարկով, տարիքը՝ 55-ից 60 տարեկան։ Տղամարդը երեխաներին խաբում է, թե իբր իրենց համար կոնֆետներ է գնելու, տանելու է սրճարաններ։
Ծնողների շրջանում խուճապ է առաջացել, նրանցից շատերը դիմել են ոստիկանություն, կա տեղեկություն, որ տղամարդը երեկ 2-րդ դասարանի երեխա է առևանգել։
Oragir.News-ի տեղեկություններով, նրան տեսել են նաև Նոր Նորքի դպրոցներից մեկի մոտակայքում, երեխաներից մեկը նրան տեսնելով բղավել և փախել է։
Նշենք, որ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որի մեջ գրված է․ «Տեղեկացնում ենք, որ նշված բովանդակությամբ ահազանգ կամ հաղորդում ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում կամ Մալաթիայի բաժնում չի ստացվել։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 25-ին Մազմանյան փողոցի բնակիչ 57-ամյա մի տղամարդ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Շրջանային փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասի։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել է քննչական բաժին:
Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք»։
Նյութի աղբյուր