Ոստիկանները հայտնաբերել են դպրոցականին հոգեկան տառապանք և ֆիզիկական ցավ պատճառած կասկածյալին․ Վարդան Ղուկասյանը տեսանյութ է տեղադրել․ Սարսափելի է, էս ու՞ր ենք հասել

ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողները այսօր՝ նոյեմբերի 21-ին, հայտնաբերել են ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանի կողմից իր թելեգրամյան ալիքում առավոտյան տեղադրված տեսանյութի գլխավոր հերոսին։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ տեսանյութն իրական է, փաստերը համապատասխանում են իրականությանը և նշված արարքը կատարելու համար Էրեբունու ոստիկանները Էրեբունու վարչական տարածքում հայտնաբերել են Երևանի բնակիչ 18-ամյա Մ. Ա.-ին և տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին։

Պարզվել է նաև, որ նոյեմբերի 19-ին Էրեբունի վարչական շրջանում գտնվող դպրոցներից մեկի բակում նա կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր ծանոթ՝ Երևանի բնակիչ 17-ամյա աղջկա հետ, որի ժամանակ մի քանի անգամ հարվածներ է հասցրել նրա դեմքին, նրա հասցեին հնչեցրել ինքնասիրությունը նվաստացնող հայհոյանքներ, այդ կերպ Մ. Ա.-ն 17-ամյա այդ աղջկան պատճառել է հոգեկան ուժեղ տառապանք և ֆիզիկական ուժեղ ցավ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Ա-ն ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստված նյութերով ներկայացել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *