Հանգստյան օրերը պետական պաշտոնյաների համար խաղաղ չանցավ։ Սեպտեմբերի 28-29-ը Էջմիածնի Սուրբ Մայր տաճարում տեղի ունեցավ մյուռոնօրհնեքի արարողությունը, ապա Տաճարի բացման և օծման հանդիսավոր արարողությունը։
Հրավիրված էին մի շարք պետական պաշտոնյաներ, գործարարներ, երկրում հայտնի քաղաքական դեմքեր, մարզիկներ։ Հրավիրված էր նաև ՀՀ վարչապետը տիկնոջ հետ, ԱԺ նախագահը և տիկինը, փոխվարչապետները, ՀՀ նախագահը, նախարարներ, զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ։
ՀՀ քաղաքական էլիտան, սակայն, նման կոշտ արձագանքի չէր սպասում Սուրբ Էջմիածնի բակում։
Սկզբից տարածվեց ուղիղ եթերի այն հատվածը, թե ինչպես են Փաշինյանը, Աննա Հակոբյանը և Վահագն Խաչատուրյանը ժամանում տաճար։ Սակայն րոպեներ անց համացանցը փոթորկեց «իրական» տեսանյութը։
Նիկոլ Փաշինյանին և տիկնոջն՝ Աննա Հակոբյանին դիմավորեցին «դավաճան», «հողատու», «թուրք» վանկարկումներով։
Հիշեցնենք, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նման մի միջադեպ էլ Աննա Հակոբյանի և դստեր հետ էր պատահել, կրկին նույն վանկարկումներով, որից հետո բանն անգամ հասավ քրեական հետապնդումների։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան
Նյութի աղբյուր