Deep Parenting հաղորդման տաղավարում հյուր էր դերասան, բեմադրիչ,մանկավարժ ՝ Դավիթ Հակոբյանը։ StarNews-ը հետևեց զրույցին և առանձնացրեց հետաքրքիր մտքերը։
Նշենք ,որ Դավիթ Հակոբյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր,որ հանուն երեխաների պատրաստ է սարեր շուռ տալ: Ինչի՞ է պատրաստ նա հանուն թոռների։Այս հարցի պատասխանը եղավ այսպես. «Եթե հանուն երեխաների ընդամենը սարեր,հանուն թոռների երևի աշխարհներ շուռ կտամ, եթե Աստված չանի դրա կարիքը լինի։ Իմ բախտը բերել է ,որ ես մանկապարտեզ չեմ գնացել։Ես տատիս և պապիս մոտ եմ մնացել։Մինչև հիմա Աստծուն փառք եմ տալիս դրա համար։Ճիշտ է դա ազդել է իմ բնավորության մեկ այլ գծի վրա ։
Ես շատ մենակյաց եմ ,որպես երեխա,բացի մեր հարազատ երեխաներից և մի ,երկու երեխայից շատերի հետ դժվար եմ շփվել ։Դրսում երեխաներ շատ չեմ տեսել։Խոսքը հարազատ եղբոր մասին չի ,դու նրա հետ չես շփվում ,դու նրա հետ կաս ընդամենը ՝ մեկ ամբողջական վիճակ է դա։ Երկուսն էլ իմաստուն մարդիկ էին ՝տառապած,հայ ժողովրդի գլխով անցած բոլոր չարիքների վկան. էլ կոտորածներ,էլ աքսորներ,պատերազմ,սով,տառապանք։ Պապս գրագետ մարդ էր,բայց հանգամանքների բերումով բարձրագույն կրթություն չի հասցրել ստանալ։Մեր` հատկապես երիտասարդ սերունդը, չի պատկերացնում,թե դա ինչ դարաշրջան է եղել։
Պապս էլ, տատս էլ 4թվի ծնունդ են եղել։ Տատս բացարձակ չի հասցրել սովորել,տան մեծ աղջիկն է եղել։Երբ ասում էի`տատ, ինչի չես սովորել,ասում էր` այ բալա, այբ բեն գիմ դա և փախեփախն ընկավ։Քահանայի դուստր է եղել և Ավետարանն անգիր գիտեր,բայց ես այն ժամանակ չգիտեի դա ինչ է։Ինձ անընդհատ պատմում էր այդ առակները,իսկ պապս պատմություններ էր պատմում իր կյանքից։ Ես դեռ դպրոց չգնացած մտել էի պատմության դասագրքերի մեջ։ Ինձ թվում էր ,թե տատս հեքիաթներ է պատմում։ Երկու բան կա ,որ պետք է գրեմ,եթե ժամանակ ունենամ։Մեր իշխանությունները,եթե այս նույն քաղաքականությունը շարունակեն վարել հաստատ ժամանակ կունենամ՝ կգրեմ։ Մեկը մեր ցեղի պատմությունն է ,մյուսը ՝ տատիս պատմությունները։
Ես դպրոց որ գնացի արդեն հայերեն,ռուսերեն գրել և կարդալ գիտեի։Գիտեի նաև թվաբանության աղյուսակը։Ինձ դպրոցի առաջին դասարանը հետաքրքիր չի եղել։Դարձել էի ուսուցչուհուս ասիստենտը ,երեխաներին էի օգնում։ Մի օր կանչեց,որ հեքիաթ պատմեմ։Պատմեցի խեղճ կինը կարմրեց, վատացավ,զայրացավ, խոսել չի կարողանում,ասեց ձայնդ կտրիր, չճամարձակվես։ Գեղեցկուհի էր ինքը,ես սիրահարված էի իրեն,իրա խաթր եմ գնացել առաջին դասարան։Ասեց` դուրս գնա դասարանից, ծնող կանչիր։Մայրս գնաց ,բանից պարզվեց պատմածս Աստվածաշնչից էր։ Ինչի՞ եմ այս բաները պատմում ,որովհետև ուզում եմ ասել, որ տատի, պապի գոյությունը երեխաների կյանքում ամենակարևոր բաներից է ,եթե ոչ` ամենակարևորը։
Այն երեխաններն ովքեր տատ ու պապ չեն տեսել հսկայական տառապանք են ապրել անգիտակցաբար։Նրանք սովորել են այդ վիճակին,բայց շատ բան են կորցրել կյանքում»: Անդադար երիտասարդների հետ եմ։Իմ առաջին դասերն ուսանողների հետ սկսվում է նրանից ,որ փորձում եմ հասկանալ ովքեր՞ են,որտեղից՞ են եկել,ինչով՞ են սնվում,ինչ՞ են մտածում։ Զավակների դեպքում դու պատասխանատու ես նրանց ամեն ինչի համար,չես հասցնում անգամ նորմալ սիրես՝ անդաթար հոգսի մեջ ես։ Մի օր կրտսեր Դավիթ Հակոբյանը գորգին նստած խաղ էր անում։Նայեցի ,նայեցի կինս գնաց սորճ դնելու ինձ համար։Եկավ զարմացած նայեց ասեց ինչա՞ եղել ասեցի ոչինչ։Ասեց բա ինչի՞ ես լաց լինում,ասեցի բա տես ինչ հրաշք է,ոնց՞ չլացեմ։ Ես չունեմ այն բանը ,որ էն ինչը թույլ չեմ տվել տղաիս թույլ տամ թոռանս ՝ոչ։Ես պարզապես աշխատում եմ ուղակի մի քիչ նրբանկատ լինեմ։
Պարզապես ,որ ոչ հորն ու մոր ազդեցության չափը վնասեմ,ոչ էլ երես առնի: Դերասանը նաև հաղորդման ընթացքում պատմեց մի զավեշտալի պատմություն. «Հարսս զանգում է ինձ, ասում ,որ դպրոցում թոռս ՝Հայկը, խելոք չի մնացել, ուսուցչի հետ վիճել է։Ուսուցիչն ասել է` Հայկ, չես՞ ամաչում,քեզ նման չես, այս ինչ ես անում,ես ճանաչում եմ ծնողներիդ ,պապիկիդ եմ ճանաչում ։Դու քո պապիկից տենց բան տեսել՞ ես։Թոռս ասել է` դու պապիկիս լավ չգիտես, ամեն իրիկուն հարբած գալիս է, բոլորիս վրա գոռում։ Հետո հասկացանք ,որ խոսքը կինոյի մասին է եղել։Նրանք հաճախ խառնում են դերն ու իրականությունը»: