«Մտնելու եմ համայնք․․․ ինձնից չնեղանա՛ք․․․». Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը․ Տեսանյութ

Մարդը մանկասայլակով մայթով քայլում է, մեկ էլ տեսնում է 1961 թվականի «ԳԱԶ 66»-ի ռամա է դրված հենց մայթի վրա, պապու ռաման է բա, միակ հիշողությունն է մնացել պապուց․ կառավարության նիսի ժամանակ դժգոհեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Էհ, պապու հիշատակն է, տարեք ձեր ննջարաններում դրեք, կախեք պատից, պետությունը փող է ծախսել, որ քաղաքացին մայթով քայլելու, երեխայի հետ զբոսնելու հնարավորություն ունենա, մենք մեր պապու «ԳԱԶ 66»-ի ռաման բերում դնում ենք էդտեղ: Տարեք ձեր բակում դրեք, բակ չունեք, դրեք տանը: Ու հարևանները չեն ասում, որ չի կարելի: Սա պրոբլեմ է, մենք չենք հասկանում այս ամենի կապը մեր իրականության հետ: Չի կարելի այսպիսի բանի մոտով անտարբեր անցնել»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա բարկացավ՝ լավ, բա պաշտոնյաներն ինչո՞վ են զբաղված. «Մարզպետներ, համայնքային ղեկավարներ, ավագանի կա, ինչո՞վ են զբաղված էդ մարդիկ։ Վախում են պապու թոռան ձայնը կորցնե՞լ ընտրություններում: Երբ մենք այդ ավազը մաքրել ենք տալիս, 1 մարդու ձայն կորցնում ենք, 100 մարդու ձայն շահում, որովհետև մարդիկ ասում են, որ այստեղ պետություն, կարգուկանոն կա: Ես ասում եմ, որ համայնքներով պատահական անցնելու եմ, որտեղ տեսա «66», «06», չգիտեմ՝ «31», «պրավիլնի» ֆորմա քար, աղյուս ավազ, բետոն՝ չնեղանաք:

Հարգելի՛ մարզպետներ, նախարարներ, շրջեք, նայեք: Չեմ ասում ոստիկանությունով գնանք, մարդկանց վախեցնենք, բայց խնդրեք, հորդորեք, վարչական միջոցներ ձեռնարկեք: Դա անհարգալից վերաբերմունք է քաղաքացիների նկատմամբ, որոնց միջոցներով այդ ճանապարհները վերանորոգվել են»:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *