Կոնջորյանը՝ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հրապարակումների մասին

«Ճիշտն ասած՝ շատ զարմացած եմ, որովհետև նման օրակարգ չկա, նման հարց երբևէ չի քննարկվել ՔՊ-ում»:

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները մտադիր են բարձրացնել Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը, այս մասին ասաց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Հարցին, թե գործընկերները չե՞ն խոսել նման հարցի քննարկման մասին, Կոնջորյանը պատասխանեց, որ նման տեղեկատվություն չունի. «Ես խմբակցության ղեկավարն եմ, երբ ասում եմ՝ նման օրակարգ չկա, դա համարվում է խմբակցության լեգիտիմ որոշում»:

Անդրադառնալով արդարադատության նախարարի ընտրության ուշացմանը՝ Կոնջորյանը հայտնեց, որ սպասվում է վարչության նիստ, և եթե վարչության նիստից հետո լինի ընտրություն, այդ մասին կհայտնեն վարչության անդամները:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *