ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն «ԱրմԼուր»-ի հետ զրույցում հաստատեց, որ օրեր առաջ վթարի ենթարկված և մահացած Էլեն Իսրայելյանի հետ ավտոմեքենայում եղած երիտասարդը իր բարեկամն է՝ կնոջ եղբոր տղան, ով հիմա հիվանդանոցում է։
Պատգամավորի խոսքով՝ «մեքենան տղայինն է եղել, վստահել է աղջկան, աղջիկն էլ սխալ երթևեկություն է արել»։ «Էստեղ մի ուրիշ բան է կատարվել, որն ինձ շատ է վրդովեցրել։
Տղայի՝ Արսենի անունով մի քանի բանկային քարտեր են եղել, որոնք մեքենայից անհետացել են, որոշ ժամանակ հետո էլ այդ քարտերից բավականին մեծ գումարներ են տարել»,- նշեց Ասլանյանը՝ հավելելով, որ քննիչներն ասել են՝ հնարավոր չի այդպիսի բան լինի։
Նյութի աղբյուր