Նոյեմբերի 9-ին` տեղական ժամանակով ժամը 10:35-ին, Վրաստան-Հայաստան սահմանային գոտու՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Սիզավետ, Թավշուտ, Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Նյութի աղբյուր