Զինվորների դեպքում ինչպես է գործելու տրանսպորտի վճարման նոր սակագները

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի վերջին հարցուպատասխանի ընթացքում շատ վստահ խորհուրդներ էր տալիս.

«Խորհուրդ եմ տալիս դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը, որովհետև դա երրորդ հանրապետության ընթացքում մեր, բոլորիս գործած մեծագույն սխալն է»։

Այս խոսքերի հեղինակը 44-օրյա պատերազմը տապալած և 5000 զոհ տված վարչապետն է։ Սա հերիք չէ, զինվորների համար այսուհետ Երևանի տրանսպորտում արտոնություններ չեն գործի։

«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների համատեղ նիստում որոշվել է նոյեմբերի 19-ի ավագանու հերթական նիստում ներկայացնել արտոնությունների փաթեթ ՝ հանրային տրանսպորտից օգտվողների համար։

Հիշեցնենք՝ դեռևս գարնանը հայտարարվել էր, որ արտոնությունների փաթեթը ներկայացվելու է մինչև միասնական տոմսային համակարգի ամբողջական գործարկումը։

Նախկին փաթեթում զինվորների անվճար երթևեկության մասին տողն առանձին տեղ էր զբաղեցնում։

Թեպետ ՀՀ օրենքում սահմանված է զինծառայողների տրանսպորտային և հանգստի ապահովումը, սակայն ներկայացված արտոնությունների փաթեթում զինծառայողների մասին կետը չկա։ Հարկ է նշել, որ արտոնությունների ցանկում, որը այժմ կհանդիպեք երթուղայիններում, զինծառայողների մասին առանձնացված կետն առկա է։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *