Ալիեւի չոր պատասխանն Էրդողանին

Թուրքիան եւ Պակիստանը քաղաքական աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին, ինչի համար Իլհամ Ալիեւը բազմիցս շնորհակալություն է հայտել նրանց, սակայն Լեռնային Ղարաբաղում այլ երկրների զինվորականներ չեն հայտնվել, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, արձագանքելով Թուրքիայի նապագահ Էրդողանի այն հայտարարությանը, թե մի օր էլ Իսրայել կմտնեն այնպես, ինչպես մտել են Լիբիա եւ Լեռնային Ղարաբաղ: Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ «աննհիմն են խոսակցությունները այլ երկրների զինուժի մասնակցության մասին»:

Նա ձեւակերպել է «Ադրբեջանի տարածքային ամբողջության եւ ինքնիշխանության վերականգնման» գործողություն, ինչը սակայն այլ բան չէ, քան ագրեսիան Արցախի նկատմամբ եւ օկուպացիան: Էականն այս դեպքում իհարկե այն է, որ Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը փաստորեն «անհիմն» է որակում Էրդողանի հայտարարությունը: Իհարկե այդ մասին չկա ուղիղ խոսք, Էրդողանն էլ ուղիղ չի հայտարարել, որ թուրքական զինուժ է մտել Լեռնային Ղարաբաղ, քանի որ նա իհարկե քաղաքականապես տգետ չէ:  Բայց, նաեւ, միայն քաղաքականապես տգետ է պետք լինել չհասկանալու համար, որ Էրդողանը հենց դա էլ նկատի է ունեցել: Եվ այստեղ բանը բոլորովին այն չէ, որ Արցախի դեմ ագրեսիային ներգրավվել է թուրքական օդուժը:

Թուրքիայի զինուժն ըստ էության մասնակցել է թե օդում, թե ցամաքում, ընդ որում մասնակցել է թե կանոնավոր ստորաբաժանումներով, թե նաեւ ներկրված վարձկաններով: Այդ ամենի մասին վկայող փաստերը բազմաթիվ են, պարզապես այլ հարց է, թե ով է ուզում նկատել դրանք, իսկ ով՝ ոչ: Բայց Էրդողանը դրանք պարբերաբար հիշեցնում է Ալիեւին: Եվ ահա, Ալիեւի «նյարդերը» կարծես թե տեղի են տալիս: Կասկածից վեր է, որ Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը խոսել է հենց նրա ցուցումով: Այդօրինակ արձագանքները չեն կարող լինել այլ կերպ: Անշուշշտ հասկանալի է, որ այդ պատասխանը պարզապես «նյարդայնությունից» չէ, որ եղել է:

Այստեղ թերեւս արտացոլվում  է այն, ինչի մասին ինքս խոսում եմ արդեն շաբաթներ շարունակ, առ այն, որ կա փոխադարձ լարվածություն Բաքվի եւ Անկարայի միջեւ: Նկատենք, Էրդողանի բացակայությունը Շուշիից, որտեղ կայացավ Թյուրքալեզու պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողով եւ Էրդողանը, որ տվել էր դրան մասնակցելու համաձայնություն, Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովում չին-ադրբեջանական ռազմավարական համաձայնագրի ստորագրումից հետո ֆուտբոլի պատրվակով չեղարկեց այցը:

Ալիեւն ասելով, որ եղել է միայն քաղաքական աջակցություն եւ ինքը մի քանի անգամ հայտնել է շնորհակալություն, ըստ էության ակնարկում է, որ ոչնչով պարտք չէ Էրդողանին: Սա իհարկե պետք չէ ընկալել պարզունակ հակադրություն: Անշուշտ, Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են կապված լինել բազմաթիվ թելերով ու համատեղ շահերով: Սակայն ակնառու է, որ Իլհամ Ալիեւը դրսեւորում է «անկախ խաղացողի» իր հավակնությունը, իսկ սա իհարկե ենթադրում է բազմաթիվ նուրբ շերտեր, որոնց մասին ինքս խոսել եմ անցնող շաբաթների եւ անգամ ամիսների ընթացքում:

Ի դեպ, Ադրբեջանի բավականին հատու պատասխատնը ուշագրավ է նաեւ շատ լոկալ դրվագի համատեքստում՝ հուլիսի 30-ին կայանալիք հայ-թուրքական հանդիպման: Հայ-թուրքական սահմանին հանդիպելու են Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացները: Ըստ ամենայնի, Ադրբեջանի արձագանքը կանխարգելիչ է, որպեսզի Բաքվի «ինքնուրույնությունից» դժգոհ  Անկարան «չմոռանա» իրենց մասին:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *