ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից Հովիկ Աղազարյանին պաշտպանելու անհաջող փորձերին։ Չախոյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է․
Պատահական չէ, որ Թագուհի Թովմասյանը լծվել է Հովիկ Աղազարյանի պաշտպանությանը՝ նույն բարոյական արժեքների կրողն են, փակ նիստերից արտահոսք անող են։
«Իմ քայլը» խմբակցության նիստի ժամանակ Թագուհի Թովմասյանը ձայնագրել էր վարչապետին ու հետագայում տրամադրել Սերժ Սարգսյանին, ով փորձեց ձայնագրությունն օգտագործել 2021թ-ի քարոզարշավի ժամանակ, բայց ինչպես միշտ՝ խիարը թարս բուսնեց։
Բարոյական նույն արժեհամակարգը կիսող Հովիկ Աղազարյանի ու Թագուհի Թովմասյանի վարքը հիշեցնում է հայտնի կրծող կենդանուն։
Նյութի աղբյուր