ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պնդում է՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու։
«Մենք քանի անգամ ենք կրկնել՝ կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնարին է, ես նույնիսկ չեմ ուզում քննարկել ու մեկնաբանել այդ տերմինը, չի լինելու նման բան, ուղղակի չի լինելու»,- լրագրողներ հետ զրույցում ասաց նա։
Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը շարունակաբար կրկնելու է, որ ցանկանում է ու պատրաստ է ապաշրջափակման շատ պարզ, բայց դոգմատիկ կանոնների ներքո՝ ինքիշխանության ու իրավազորության ներքո։
Նյութի աղբյուր