Նոր մանրամասներ՝ 4 զինծառայողի կյանք խլած «Ուրալի» վթարման վերաբերյալ

Ավտոհավաքակայանում Վ.Պ.-ն և Ս.Հ.-ն մեքենան փաստացի չեն ստուգել, սահմանափակվել են միայն ձևական գործողություններ կատարելով, ինչի հետևանքով անսարքություններ չեն հայտնաբերվել և թույլատրվել է երթը, որի արդյունքում ավտոմեքենան տեխնիկական անսարքության պատճառով հայտնվել է ձորում:

Վթարի հետևանքով մահացել է 4 զինծառայող, 18 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ 2024 թվականի ապրիլի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՊՆ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան անսարք վիճակում դուրս է եկել երթի և վթարի ենթարկվել:

Մասնավորապես՝ դեպքից առաջ՝ 2024 թվականի ապրիլի 9-11-ն ընկած ժամանակահատվածում, Ս.Գ.-ն և Հ.Հ.-ն ավտոմեքենայի տեխնիկական խնդիրների վերաբերյալ տեղեկացրել են զորամասի տեխնիկական մասի պետին և զորամասի ավտոմոբիլային ծառայության պետին, սակայն վերջիններս երթը չթույլատրելու մասով որևէ գործողություն չեն կատարել:

Հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ՊՆ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողի, զորամասի տեխնիկական մասի պետի, ավտոմոբիլային ծառայության պետի, զորամասի հրաձգային գումարտակի 2 հրամանատարների նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը) և զորամասի տեխնիկական մասի հսկիչ-պետի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով և 445- րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

2024 թվականի դեկտեմբերի 16-ին քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի կայազորի զինվորական դատախազություն:

Источник: https://ipress.am/hy/page/%D5%B6%D5%B8%D6%80-%D5%B4%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80-4-%D5%A6%D5%AB%D5%B6%D5%AE%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B5%D5%B8%D5%B2%D5%AB-%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84-%D5%AD%D5%AC%D5%A1%D5%AE-%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%BE%D5%A9%D5%A1%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%AC

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *