Ամերիկյան CNN-ը հայտնումէ, որ Իրանը առաջիկա 72 ժամերի ընթացքում ուժգին հարված կհասցնի Իսրայելին, որը կլինի Թեհրանում ՀԱՄԱՍ քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանության պատասխանը: Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդը, ըստ իրանական աղբյուրների ավելի վաղ տաչածած տեղեկության, երկրի զինուժին հանձնարարել է պատրաստել պատասխան հարվածը: Թեհրանում սպանությունից հետո բարձրացվել է վրեժի կարմիր դրոշը: Հուլիսի 31-ին իրանցիի ժողովրդին է դիմել գերագույն հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին, ասելով, որ Իրանի տարածքում կատարված սպանությունը վրեժը դարձնում է Իրանի պարտք:
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշկիանի նախընտրական արշավի ղեկավար Ալի Աքբար բեհմանեշը հայտարարել է, որ Իրանի տարածքում սպանությունը հարված է ռեգիոնում Իրանի հեղինակությանը: Այդ ամենից բխում է, որ Թեհրանը պետք է որեւէ գործողություն կատարի, որը կվերականգնի իր հեղինակությունը: Իսրայելն իհարկե չի ստանձնել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության պատասխանատվությունը, սակայն այդ երկրի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ պատրաստ են ցանկացած սցենարի:
Իրանի պատասխանը կկրկնի մի քանի ամիս առաջ՝ ապրիլի 14-ին Իսրայելին հասցված հարվածի սցենա՞րը, թե՞ կլինի այդլ տրամաբանությամբ գործողություն, կամ՝ այլ մասշտաբի: 2024 թվականի ապրիլի 14-ին Իրանը անօդաչուներով եւ հրթիռներով զանգվածային հարվածծ հասցրեց Իսրայելին, ի պատասխան դրանից օրեր առաջ Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի հրթիռակոծման, ինչի հետեւանքով զոհվել էին իրանցի բարձրաստիճան զինվորականներ: Իրանի զանգվածային հարվածն ըստ էության դարձավ մեծ աղմուկի պատճառ, սակայն արձակված հարյուրավոր անօդաչուներից եւ հրթիռներից կարծես թե մի քանիսը միայն հաղթահարեցին իսրայելական ՀՕՊ-ը:
Ավելի շուտ, դա ոչ թե իսրայելական ՀՕՊ-ն էր, այլ Իսրայելին իրանական հարվածը հետ մղելու հարցում օգնել էին ԱՄՆ, Բրիտանիան, Ֆրանսիան, Հորդանանը, գործադրելով նաեւ իրենց միջոցները: Միեւնույն ժամանակ, կա կարծիք, որ զանգվածային հարվածը այսպես ասած «փաթեթավորումն» էր, իսկ Իրանի բուն նպատակը ցույց տալն էր, որ իրանական հիպերձայնային հրթիռներն ի վիճակի են հաղթահարել աանգամ այդպիսի հագեցած ՀՕՊ համակարգգը եւ խոցել թիրախ Իսրայելի տարածքում, թեեւ ըստ տեղեկությունների, Իսրայելը մեծ հաշվով կարողացել էր «դատարկել» այն ռազմական օդանավակայանը, որին հարվածել էին իրանյան հիպերձայնային հրթիռները: Կար նաեւ տեղեկություն, որ Իրանի հարվածը ըստ էության «լայնորեն» համակարգված գործողություն էր, այսինքն՝ ԱՄՆ վարչակազմի հետ համաձայնեցվածծ ու քննարկված, որով Իրանը մի կողմից ցույց տվեց որոշակի ուժ, նաեւ պահեց դեմքը Դամասկոսում իր հյուպատոսության հրթիռակոծումից հետո, միաժամանակ Իսրայելն էլ չստացավ որեւէ լուրջ վնաս:
Այլ կերպ ասած, թե «գայլերը կուշտ մնացին, թե ոչխխարներն անվնաս», այդպիսով տեղի չունեցավ այն, ինչին ակնհայտորեն ձգտում է Իսրայելում առնվազն մեկ մարդ, որը զբաղեցնում է այդ երկրի վարչապետի պաշտոնը՝ Բենիամին Նաթանյահու: Բայդենի վարչակազմը շարունակաբար ջանք է գործադրում մի կողմից Իսրայելի հանդեպ դաշնակցային վարքը պահելու համար, մյուս կողմից թույլ չտալու համար, որ Իսրայելը մեծ պատերազմ հրահրի Մերձավոր Արեւելքում, ներքաշելով Իրանին: Այդ պարագայում Նահանգներին չի հաջողվի զերծ մնալ պատերազմի մեջ ներքաշվելուց, ընդ որում առավել ուղիղ, քան օրինակ Ուկրաինայում:
Մինչդեռ, Վաշինգտոնը կարծես թե որեւէ կերպ չունի այդպիսի պլաններ, հասկանալով, որ դրանից վնասը շատ ավելին է լինելու, քան շահը: Այդ հարցում իհարկե Իրանի եւ ԱՄՆ հետաքրքրությունը համարժեք է, քանի որ Թեհրանի համար էլ խիստ անցանկալի սցենար է ներքաշվել ռեգիոնալ մեծ պատերազմի մեջ: Ներկայումս նախընտրական բավականին բարդ վիճակում գտնվող Սպիտակ տունը կկարողանա՞ լուծել Մերձավոր Արեւելքում մեծ պատերազմի վտանգը կանխելու խնդիրը, «համակարգելով» իրավիճակը այնպես, որ Իրանի հարվածի պարագայում դարձյալ՝ «թե գայլերը կուշտ մնան, թե ոչխարներն անվնաս»:
Նյութի աղբյուր