«ԱրմԼուր»-ը գրում է, որ ՔՊ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստն ավարտվել է քաշքշուկով։ Կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն են եղել:
Պատճառը՝ Տավուշում տիրող բնապահպանական խայտառակ վիճակն է եղել, ապօրինի ծառահատումները:
ՔՊ-ական պատգամավորը ծառահատումների վերաբերյալ սուր ելույթ է ունեցել ու մեղադրել մարզպետին, ինչն էլ ավարտվել է փոխադարձ վիրավորանքներով ու քաշքշուկով:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ՔՊ-ականներն իրար հարվածել են Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, վերջինս թողել-հեռացել է:
Նյութի աղբյուր