Ինչ արժեն Երևան-Մոսկվա ավիատոմսերը՝ հունվարի 9-ից 12-ը

ArmLur.am-ը հետաքրքրվել է, թե հունվար ամսին ինչ արժեն Երևան-Մոսկվա թռիչքի ավիատոմսերը:

Այսպիսով՝ հունվարի 9-ին FlyOne ավիաընկերությունում 3 ժամ 20 րոպե ուղիղ թռիչքը արժե 48 հազար 500 դրամ, Ural Airlines-ում 3 ժամ 20 րոպե ուղիղ թռիչքը 52 հազար 300 դրամ է, իսկ  Armenian Airlines ավիաընկերությունում 3 ժամ 35 րոպե թռիչքը արժե 53 հազար դրամ:

Հաջորդ օրը՝ հունվարի 10-ին, կրկին Armenian Airlines ավիաընկերությունում 3 ժամ 35 րոպե թռիչքը 50 հազար դրամ է, CityTravel-ում 3 ժամ 25 րոպե թռիչքը 77 հազար դրամ, իսկ Ural Airlines-ում 45 րոպե 30 րոպե ոչ ուղիղ թռիչքը 86 հազար դրամ է: Շաբաթ օրը՝ հունվարի 11-ին, FlyOne ավիաընկերությունում 3 ժամ 20 րոպե ուղիղ թռիչքի արժեքը 47 հազար դրամ է, Armenian Airlines ավիաընկերությունում 3 ժամ 35 րոպե ուղիղ թռիչքը 53 հազար 700 դրամ է:

Իսկ արդեն հունվարի 12-ին FlyOne ավիաընկերությունում 3 ժամ 20 րոպե ուղիղ թռիչքը 52 հազար դրամ է, Armenian Airlines ավիաընկերությունում 3 ժամ 35 րոպե թռիչքը արժե 53 հազար դրամ, իսկ Ural Airlines-ում 3 ժամ 20 րոպե ուղիղ թռիչի արժեքը կկազմի 57 հազար դրամ: Մանրամասները՝ տեսանյութում։

Источник: https://ipress.am/hy/page/%D5%AB%D5%B6%D5%B9-%D5%A1%D6%80%D5%AA%D5%A5%D5%B6-%D5%A5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%B8%D5%BD%D5%AF%D5%BE%D5%A1-%D5%A1%D5%BE%D5%AB%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B4%D5%BD%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B0%D5%B8%D6%82%D5%B6%D5%BE%D5%A1%D6%80%D5%AB-9-%D5%AB%D6%81-12-%D5%A8

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *