Լավ լուր՝ թոշակառուների համար․ Որոշումն ընդունվեց

Կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրման ժամկետները կերկարաձգվեն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ միջոցառման շահառուների թվի՝ 2022 թվականի միջին ամսականը կազմել է 44031, իսկ 1 շահառուի գծով հաշվարկված հետվճարի միջին ամսականը՝  2915 դրամ։ 2024 թվականի սեպտեմբերին այս ցուցանիշները կազմել են, համապատախանաբար, 257332 և 3395 դրամ:

2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների հետվճարի գծով ծախսերը կազմել է 6.7 մլրդ դրամ։ «Երբեք հինգ տարում ՀՀ-ում այնքան թոշակ չի բարձրացվել, որքան բարձրացվել է վերջին 5 տարում։ Չի եղել նման բան։ Ասում են՝ դե հա, 36.000 դրամ չի։ Բա մենք մեղավոր ենք, որ կրկնապատկել ենք՝ 36.000 դրամ է դարձել։ Թող այնքան լիներ, որ կրկնապատկելուց 375.000 դրամ դառնար»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ծրագրի մեկնարկից սկսած՝ կենսաթոշակային քարտերով իրականացվող անկանխիկ գործարքների ծավալներն ու շահառուների թիվը գրեթե յուրաքանչյուր ամիս գրանցում է նոր՝ ավելի բարձր ցուցանիշներ։ Մեկնարկից սկսած՝ ծրագրի շրջանակում անկանխիկ դրամաշրջանառության ծավալը կազմել է 171․7 մլրդ դրամ, շահառուներին ընդհանուր առմամբ տրամադրվել է 15․2 մլրդ դրամ հետվճար, 1 շահառուն, ըստ վերջին ամսվա տվյալների, ամսական ստանում է միջինում շուրջ 4,190 դրամ հետվճար։

Հիշեցնենք, որ 2024-ի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից օգտվող քաղաքացիներին հնարավորություն է տրվել ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։ Ըստ այդմ, անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը սահմանվել է 12 %` նախկին 10%-ի փոխարեն, իսկ հետվճարի առավելագույն չափը՝ 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն։ Հետվճարից կարող են օգտվել նաև ԼՂ հայրենակիցները։ Մանրամասները՝ տեսանյութում։

Источник: https://ipress.am/hy/page/%D5%AC%D5%A1%D5%BE-%D5%AC%D5%B8%D6%82%D6%80-%D5%A9%D5%B8%D5%B7%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80-%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6-%D5%A8%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%B6%D5%BE%D5%A5%D6%81

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *