«Բռնաբարված» Էդմոն Մարուքյանը ՀՀ քաղաքացիների ականջներն է բռնաբարում, որ պետք է Սյունիքի մարզը զիջել. Մկրտչյան

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի համոզմամբ՝ Էդմոն Մարուքյանի կողմից վերջին շրջանում շրջանառվող այն թեզերը, թե պետք է վերադառնալ Նոյեմբերի 9-ի պայմանագրի եռակողմ բանակցային ֆորմատին՝ Ալիևին զսպելու և պատերազմ չհրահրելու համար, կա՛մ «լոռեցու միամտություն» է, կամ կոնկրետ ՌԴ շահերի սպասարկում:

«Էդմոն Մարուքյանը կա՛մ կատարյալ ապուշ է, կա՛մ մեզ է ապուշի տեղ դրել: Կա՛մ լոռեցու միամտությունն է իր մոտ, կա՛մ հակառակը՝ ՌԴ շատ կոնկրետ շահերի սպասարկու է այդ մարդը: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը սիլիկոնային կլասիկ դիվանագիտությամբ փաթեթավորել և ներկայացնել ՀՀ քաղաքացիներին ոչ այլ ինչ է, քան ՀՀ ներսում զբաղվել մարիազախարովաների, ջեյհունբայրամովների խոսույթը տարածելով: Դա ազգային անվտանգությանը սպառնացող հայտարարություն է և ճանապարհ, որ իրավապահ համակարգը Էդմոն Մարուքյանին և յուր սիլիկոնային գործիչներին հարցեր ունենա ուղղելու»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետը:

Մեկնաբանելով Մարուքյանի մեկ այլ հայտարարություն, թե ՀՀ իշխանությունների խոստացած՝ Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է, և որ այդ կերպ երկիրը տանում են «ուկրաինացնելու» ճանապարհով՝ Մկրտչյանն ասում է՝ քարտեզի վրա ՀՀ կողքը անմիջական հարևան ՌԴ տեսնո՞ւմ է, ինչպես որ Ուկրաինայում. «Կամ ինչ ասել է ուկրաինացում, ուկրաինացում ո՞ւմ ձեռքով, դա էլ թող ասի՝ Ադրբեջանի՞, իսկ եթե ուկրաինացում է ասում, հավանաբար հակառակ կողմը նկատի ունի ՌԴ-ին, եթե նկատի ունի ՌԴ-ին, ապա որտեղի՞ց իրեն այդպիսի տեղեկություն, ո՞վ է իրեն փոխանցել»:

Հարություն Մկրտչյանը նկատում է՝ Էդմոն Մարուքյանի հայտարարություններն իր համար մտահոգիչ են այն առումով, որ նա հանրային քննարկումների տիրույթ է նետում ադրբեջանական նարատիվներ և փորձում հայությանն ահաբեկել:

«ՀՀ որևէ քաղաքացի, ՀՀ-ն սիրող որևէ հայ մարդ չի կարող ուղղակի ադրբեջանական նարատիվներով ՀՀ քաղաքացիներին ահաբեկել, ինչպես Էդմոն Մարուքյանի սիլիկոնային կլասիկ գործիչն է ասում է՝ եթե չտանք անխոչընդոտ ճանապարհ Ադրբեջանին ռուսների վերահսկողությամբ, կստանանք պատերազմ, դա ի՞նչ է, դուք ահաբեկի՞չ եք, թե՞ կլասիկ քաղաքական գործիչ, դուք միամիտ լոռեցի՞ եք, թե՞ ռուսական և ադրբեջանական շահերի կոնկրետ սպասարկու, ի՞նչ ուկրաինացման մասին է խոսքը: Էդմոն Մարուքյանի նման շատ այլ գործիչներ էլ կան, որ փորձում են Եվրաքվեի գործընթացի և Կառավարության կողմից հավանություն ստացած նախագծի վրա ստվեր նետել, ուկրաինացման տարբերակով, Ալիևի սպառնալիքների կիրառմամբ մեր հայրենակիցներին վախեցնել, սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է, և որևէ պարագայում մենք սա թույլ չենք տալու»,- շեշտում է քաղաքագետը:

Վերջինս նաև հստակեցնում է՝ ուկրաինացման մասին խոսելու ընդհանրապես հիմքեր չկան, նախ, որովհետև ՀՀ-ն ընդհանուր սահման չունի ՌԴ-ի հետ, երկրորդ, որովհետև ՀՀ-ն միատարր պետություն է՝ ի տարբերություն Ուկրաինայի, և մի շարք այլ հանգամանքներով պայմանավորված. «Ադրբեջանից հնչող հայտարարությունները բերում մատի փաթաթան է դարձնում, դրանց հիման վրա և այդ վախով ահաբեկված, գուցե «բռնաբարված» Էդմոն Մարուքյանը ՀՀ քաղաքացիների ականջներն է առավոտից երեկո բռնաբարում, որ պետք է Սյունիքի մարզը զիջել, կամ Սյունիքով ճանապարհ անխոչընդոտ զիջել Ադրբեջանին, որպեսզի չստանանք պատերազմ: Խորհուրդ կտամ, կհորդորեմ, կպահանջեմ, եթե պետք է այդ հորդորը գրավոր կներկայացնել ՀՀ իրավապահ համակարգին, մասնավորապես՝ ԱԱԾ-ին, որպեսզի ի վերջո հասկանանք՝ Ջեյհուն Բայրամովի և Մարիա Զախարովայի խոսքերը տարածողը ՀՀ-ում ի՞նչ շահագրգռվածություն ունի»:

Անդրադառնալով Մարուքյանի մեկ այլ պնդման, թե բոլոր նրանք, ովքեր խոսում են Մինսկի խումբը ցրելու մասին, ադրբեջանական գործակալներ են՝ Մկրտչյանը նկատում է՝ որպես լրագրող կապվեք Էդմոն Մարուքյանի հետ, հարցրեք՝ երբ Նիկոլ Փաշինյանի մոտ աշխատավարձով հատուկ հանձնարարություններով դեսպան էր աշխատում, Մինսկի խումբը և խմբի համանախագահությունը ի՞նչ է արել ԼՂ-ի համար, արե՞լ է, թե՞ չի արել:

«Դեռ մի բան էլ Մինսկի խումբը կասկածի տակ դնողներին անվանում է ադրբեջանական գործակալներ, կամ Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնողներ, ինքը հատուկ հանձնարարություններով դեսպան էր աշխատում, Մինսկի խմբի համանախագահների հետ շփվելուց որևէ շոշափելի արդյունք, առաջընթաց ԼՂ հակամարտության հարցում արձանագրե՞լ է ի պաշտոնե, թե՞ ոչ: Այս պահին խոսել Մինսկի խմբից մանկամտություն է ուղղակի, որտե՞ղ էր Մինսկի խումբը, երբ ԼՂ-ն դատարկվում էր, երբ ԼՂ մեր հայրենակիցները սովի էին մատնվում, որտե՞ղ էր ի վերջո 30 տարի շարունակ, ինչո՞վ էր զբաղվում: Դա խայծ է Ադրբեջանի կողմից նետված, որը էդմոնմարուքյանանմանները փորձում են մեզ ստիպել, որպեսզի այդ խայծը կուլ տանք և չգնանք այդ ճանապարհով: Էդմոն Մարուքյանը, երբ որ ԼՂ-ի համար իր մխտռված կուրծքն է ծեծում և համոզում, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթին վերադառնալը բխում է ՀՀ շահերից, զուգահեռ էլ ԼՂ մեր հայրենակիցների շահերից է խոսում, թող բարի լինի գնա ԼՂ մեր հայրենակիցներին հարցնի՝ արդյոք պատրա՞ստ են նոյեմբերի 9-ի երաշխիքների ներքո վերադառնալ ԼՂ, էլ չեմ խոսում Ադրբեջանը պատրա՞ստ է վերադառնալ նոյեմբերի 9-ի համատեքստ, թե՞ ոչ»,- ասում է քաղաքագետը:

Հարություն Մկրտչյանը նշում է՝ խորը կասածներ ունի, որ Էդմոն Մարուքյանը և նրա տեսակետը կիսողները ՀՀ-ում ինչ-որ գործակալական, հետախուզական պառակտող գործունեությամբ են զբաղվում, և իրավապահները պիտի ուշադրություն դարձնեն և հասկանան, թե այդ թելերը դեպի ուր են տանում. «Հակառակ պարագայում մարդ պիտի ուղղակի մազոխիստ լինի և առավոտից երեկո ադրբեջանական նարատիվները տարածելու համար հայհոյանքներ ստանա, մարսի: Կա՛մ պետք է մազոխիստ լինել, կա՛մ էլ ունենալ շատ կոնկրետ հովանավորչություն կոնկրետ շրջանակից, իսկ այդ շրջանակը առաջինը ինձ համար ակնհայտ է, որ կարող է լինել ՌԴ-ն՝ հաշվի առնելով Էդմոն Մարուքյանի հանդիպումները ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ»:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *