1. Transport.yerevan.am հարթակի միջոցով Երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը պետք է գրանցվի Երևանի քաղաքապետարանի YID միասնական մուտքի համակարգում և անցնի նույնականացում:
Նույնականացումը իրականացվում է YID համակարգում ինտեգրված «ԵՍԵՄ» ազգային նույնականացման հարթակի կամ կայքում առկա KYC գործիքակազմի միջոցով՝ հետևյալ քայլերով. Մուտքագրել անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ, ՀԾ համարանիշ) տվյալները, Կատարել ինքնադիմանկար: Նույնականացումը հաջողությամբ անցնելու դեպքում երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը, մուտքագրելով երեխայի ՀԾՀ-ն, կարող է ինքնաշխատ եղանակով ստուգել իր և երեխայի կապը: Կապի հաստատման դեպքում համակարգը ստուգում է երեխայի արտոնության իրավունքը:
2. Սպասարկման կենտրոնների միջոցով Երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը պետք է ներկայանա սպասարկման կենտրոն և ներկայացնի. Իր անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր, նույնականացման քարտ, ՀԾ համարանիշ), Երեխայի ՀԾՀ-ն Երեխայի ներկայությունը պարտադիր չէ։ Օպերատորը համակարգի գործիքակազմով իրականացնելու է ծնողի նույնականացում՝ լուսանկարելով նրան տեսախցիկի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով նույնականացման և, որպես օրինական դիմումատու, փաստն արձանագրելու նպատակով:
Նույնականացումը հաջող անցնելու դեպքում օպերատորը մուտքագրում է երեխայի ՀԾՀ-ն, և համակարգն ինքնաշխատ ստուգում է ծնողի կամ օրինական ներկայացուցչի կապը երեխայի հետ: Կապի հաստատման դեպքում համակարգը ստուգում է երեխայի արտոնության իրավունքը: Նշումներ. Արտոնությունը կիրառվում է տոմսի գնման պահին: