starnews.am-ը գրում է. Հունվարի 7-ից Հարավային Կալիֆորնիայում մոլեգնում են անտառային հրդեհները։ Հրդեհը տարածվել է Լոս Անջելեսի շրջաններում, ինչպես նաև Մալիբու և Սանտա Մոնիկա քաղաքներում։ Խոշոր աղետ է հայտարարվել։
Հայ հայտնիներից շատերն են իրենց կյանքը տեղափոխել ԱՄՆ:
Այս օրերին նրանք հրապարակումներ էին անում, այդպիսով պատմում իրենց ապրումների ու վիճակի մասին:
Ինստագրամյան հարթակում մեծ ակտիվություն ցուցաբերող երգիչ Արմենչիկի կինը`Լուսինեն, հրապարակում է արել`այդպիսով խոսել իրենց վիճակի մասին, ցավով խոսել աղետից տուժածների մասին:
«Փառք Աստծո մենք հիմա ապահով ենք,քանի որ հրդեհները չտարածվեցին մեր ուղղությամբ:Սարսափելի օրեր ենք ապրում, կարծես կինո լինի, կամ վատ երազ:Ցավում ենք բոլորի համար, ովքեր վնասվեցին այս աղետից:Մեր աղոթքները Ձեր հետ են: Հրդեհները մինչև հիմա շարունակվում են: Աստված բոլորիս պահապան»,- նշել է երգչի կինը:
Նյութի աղբյուր