Վաղվանից օդի ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա

Երևանում հունվարի 15-ի ցերեկը, 16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Հունվարի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 15-ի ցերեկը, 16-18-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։

Հունվարի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։

Քամին` հյուսիսարևմտյան 2-4մ/վ, հունվարի 16-19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 16-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով։

Источник: https://ipress.am/hy/page/%D5%BE%D5%A1%D5%B2%D5%BE%D5%A1%D5%B6%D5%AB%D6%81-%D6%85%D5%A4%D5%AB-%D5%BB%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D5%BD%D5%BF%D5%AB%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%AF%D5%BF%D6%80%D5%B8%D6%82%D5%AF-%D5%AF%D5%A2%D5%A1%D6%80%D5%B1%D6%80%D5%A1%D5%B6%D5%A1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *