Ֆեյսբուքյան օգտատեր Ալբերտ Ունուսյանն իր էջում գրել է․
«Սա Թբիլիսիի տրանսպորտի իմ անձնական միասնական քարտն է։ Վերջին անգամ նախորդ տարի եմ օգտվել, մեջն էլ հիմա 20-30 լարի պտի լինի։ Հաջորդ անգամ երբ գնամ Թբիլիսի, հանգիստ կարող եմ եղած գումարով օգտվել։
Միշտ այդպես եմ անում, երբեք որևէ խնդիր չի եղել։ 4 կամ 7, կամ 10, կամ 20 օր չի վավերականության ժամկետը։ Մայրաքաղաքային աղցանի պես փչանալ չունի։
Քարտից բացի ավտոբուսում առկա են ՆԱԵՎ կոպեկ ընդունող սարքերը, այն էլ` ԵՐԿՈւ հատ. մեկը` դիմացի դռան մոտ, մյուսը` մեջտեղում։
1 ուղևորության արժեքը (բացառությամբ ֆունիկուլյորի և ճոպանուղու) 1 լարի է (≈150 դրամ): Դու արդեն ինքդ ես որոշում քարտով վճարես թե կոպեկ գցես։ Քարտը լիցքավորում ես տերմինալով, որևէ ավելորդ թղթի կտոր, որևէ ավելորդ քաշքշուկ չի պահանջվում։
Ֆիքսից բացի գործում են նաև տարատեսակ փաթեթներ` 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս, 0.5 տարի և 1 տարի, որոնք թույլ են տալիս նշված ժամանակահատվածում երթևեկել ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ։
Առավել շահավետները մեկ ամսվա և մեկ տարվա փաթեթներն են.
1 ամսվանը – 40 լարի` ≈6000 դրամ, այսինքն` օրական ≈200 դրամ։
1 տարվանը` 250 լարի` ≈37500 դրամ, այսինքն` օրական ≈102 դրամ։
Էս ա իմ պատկերացրացրած տրանսպորտի վճարային միասնական համակարգը, ոչ թե մեր մոտի փող քերող, նյարդ քայքայող, անիմաստ կիլոմետրով թուղթ վատնող ու տեղ-տեղ աբսուրդի հասնող թյուրիմացությունը: Թազա ակ հորինելու, կամ էլ աջ ձեռքով հետևից ձախ ականջը քորելու կարիք չկա…
Թերևս այսքանը»։
Նյութի աղբյուր