ՌԴ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել. Ի՞նչ է եղել գիշերը

Ռուսական հակաօդային պաշտպանության հերթապահ համակարգերն անցած գիշեր Ռուսաստանի մարզերի վրա ոչնչացրել են ուկրաինական 27 անօդաչու։

Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Անցած գիշեր ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 27 անօդաչու։ 15 անօդաչու ոչնչացվել է Բելգորոդի մարզում, 7-ը՝ Վորոնեժի, 3-ը՝ Տամբովի և 2-ը՝ Կուրսկի մարզի երկնքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվումԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/bfc84fe67779798bb4888939471e01f0

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *