Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում.ընտանիքի 5 անդամ այդ թվում նաև երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց

Հունվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 04։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Ապարանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Երնջատափ գյուղից «Ապարան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության ծառայողերը:

Տեղում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներն են Երնջատափ գյուղի բնակիչներ 34-ամյա Անգին Գ․-ն, 36-ամյա Արտեմ Բ․-ն, 10-ամյա Ջ․ Բ․-ն, 12-ամյա Ն․ Բ․-ն և 14-ամյա Ռ․ Բ․-ն։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են նաև, որ վերջիններս թունավորումը ստացել են նույն օրը ժամը 02։30-ի սահմաններում իրենց տան խոհանոցի գազի կաթսայից առաջացած շմոլ գազի հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *