Սերժ Սարգսյանի պատգամավոր տիկին Մկրտչյանը հենց նոր ՀՀ քարտեզն անվանեց մետաղի ջարդոն:: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Տիկին Մկրտչյանը նոր բերեց, ցուցադրեց մի քարտեզ, որի մեջ կապույտով նշված էր ԼՂ-ն և հարակից 7 շրջանները, և ասաց, որ սա մեր հայրենիքն է, հարգելի ժողովուրդ, և այս դավաճան իշխանությունները հանձնեցին մեր հայրենիքը:
Շարունակենք տիկին Մկրտչյանի տրամաբանությունը. ձեր քաղաքական ղեկավարը 10 տարի նախագահ է եղել, 10 տարի բանակցում էր հայրենիքը հանձնելու՞ շուրջ»,- հետաքրքրվեց Ռուբինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.
Նյութի աղբյուր