Տրանսպորտի մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով հունվարի 31-ին կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստ:
Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ որոշմանը եկել են բացառապես քաղաքացիների հետ շփումների արդյունքում:
Ավագանու առաջիկա նիստում փոփոխություններ կլինեն նաև արտոնյալ խմբերի մասով:
Ավագանու անդամի խոսքով՝ ռեֆորմը շատ մեծ է, և, հաշվի առնելով դրա ծավալները, Երևանի ավագանին քայլ առ քայլ է իրագործելու փոփոխությունները: Միաժամանակ Խաչատրյանը հորդորում է այդ ճանապարհին չտրվել մանիպուլյացիաների և չհավատալ կեղծ տեղեկություններին:
Նրա խոսքով՝ ավտոբուսներում վճարային տարբեր համակարգերով վճարել-չվճարելու հարցն արդեն վարորդների տիրույթում չէ, սակայն վերահսկող մեխանիզմներ, այնուամենայնիվ, լինելու են:
Երևանի քաղաքապետարանը գործարկել է նաև է transport.yerevan.am կայքը, որտեղ քաղաքացիները կարող են ծանոթանալ նոր տոմսային փաթեթներին, հաշվչի միջոցով հաշվարկել, թե որն է իրենց համար ամենամատչելի տոմսը կամ փաթեթը, հանրային ծառայության համարանիշը մուտքագրելով ստուգել՝ ներառվա՞ծ են արտոնյալ խմբում, թե՞ ոչ:
Նյութի աղբյուր