Էքստրասենսը գուշակում է Նիկոլ Փաշինյանի և հայ հանրության ապագան․ «Հրապարակ»

Տարոլոգ, էքստրասենս Ինարա Գրիգորյանը «Հրապարակի» հետ զրույցում ներկայացրեց իր կանխատեսումները Հայաստանի ապագայի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Նա նշում է, որ մինչև 2025 թվականը Հայաստանում լայնածավալ պատերազմական գործողություններ ինքը չի տեսնում, սակայն 2025 թվականին տեսնում է մեծ պատերազմ, ինչպես նաև` նոր համաճարակ:

Տարոլոգը նոր համաճարակը համեմատում է քովիդ 19-ի հետ և ասում է, որ տեսնում է մահեր: Ինարա Գրիգորյանը նաև ասում է, որ Նիկոլ Փաշինյանի կյանքին սպառնում է վտանգ:

– Ի՞նչ կանխատեսումներ ունեք Հայաստանի ապագայի վերաբերյալ։

Դրսում պայքար է սկսվում իշխանություններին հեռացնելու համար, այստեղ հստակ չգիտեմ, թե ինչ կլինի, բայց պարոնին Հայաստանի ղեկավարին վտանգ է սպառնում սեպտեմբերի վերջ, հոկտեմբեր ամիսներին:

– Ի՞նչ վտանգ:

Վտանգ, որից նա պետք է զգուշանա, շատ ավելի մեծ վտանգ, քան ինքը պատկերացնում է: Առհասարակ մարդ պետք է այն կողմից պաշտպանվի, որտեղից վտանգ չի տեսնում: Այ սրա մասին է խոսքը: Վտանգը կապված է իր կյանքի հետ, այլ ոչ թե պաշտոնի:

– Իսկ Հայաստանի մասին ի՞նչ կասեք` ի՞նչ է սպասվում։

Պատերազմ նախքան 2025 թվականը չեմ տեսնում, սակայն 2025-ին տեսնում եմ: 2025 թվականին տեսնում եմ նաև բավականին ծանր հիվանդություն ճիշտ կորոնավիրուսի նման: Նույնիսկ ավելի վատ հիվանդության մասին է խոսքը, որը կարող է մեծ տարածում գտնել: Նաև այլ ազգի ներկայացուցիչների միգրանտների մուտք եմ Հայաստան տեսնում: Խորհուրդ կտամ, որ անձնագրային բաժանմունքները ավելի ուշադիր լինեն: Հարևան պետություններում տեսնում եմ իշխանափոխություն, տեսնում եմ կին ղեկավարի, որը ասպարեզ է գալիս: Նա կառավարելու է երկու տարի, երկու տարի անց հեռանալու է: Նա երկար չի կարող կառավարել, նրան կսպանեն….

– Մեր հասարակության մեջ ագրեսիան շատ է․․․

Նախ խորհուրդ կտամ շատ սիրել իրար, ոչ թե իրար հանդեպ ատելությամբ լցվել: Ժողովուրդը պետք է սիրեն իրար: Թուղթուգրերը պետք է վերացնեն: Մեր ժողովուրդը իրար լավը չի ցանկանում:

– Շա՞տ են թուղթուգիր անում մարդիկ:

Ահավոր: Ես անվերջ զգուշացնում եմ, բայց օգուտ չկա: Ես թուղթուգրեր չեմ անում, դրա համար կան առանձին մասնագետներ, որոնք իրենց գործն անում են:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *