Ինչ հագուստով է Աննա Հակոբյանը ներկայացել միջազգային համաժողովին․ լուսանկարներ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շարունակում է կրել հայ դիզայներների կողմից ստեղծված հագուստներ:

Նոյեմբերի 5-ին Աննա Հակոբյանը «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային 2-րդ համաժողովին ներկայացել է «ՍԵՐ» գրությամբ պայուսակով և հայերեն գրառումներով հայկական արտադրության պիջակով։

Սոցցանցում արված հրապարակման նշագրումից պարզ է դառնում, որ հագուստը հեղինակել է դիզայներ Մանուկ Ալեքսանյանը:

Ավելի վաղ վարչապետի տիկինը այլ լուսանկարներ էր հրապարակել՝ նշելով, որ առաջիկայում բոլոր միջոցառումների ժամանակ կրելու է այն հագուստը, որը կկարողանա ձեռք բերել հայ դիզայներների աշխատանքները ներկայացնող խանութներում:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *