Նուռ այս սեզոնին շատ տարածված ամենահամեղ մրգերից է։ Այն հայրես շատ ենք սիրում։ բայց արդյո՞ք օգտակար է նուռը մեր օրգանիզմին և արդյո՞ք շաքարային դիաբետով հիվադներին կարելի է նուռ ուտել։
Նռան հատիկը (կորիզները) պարունակում են կալիում, կալցիում, յոդ, երկաթ, A, C, E, B1, B2 վիտամիններ, բջջանյութ, բուսական հորմոններ, հակաօքսիդանտ նյութեր:
Նուռն արտակարգ հակաօքսիդանտ է և կարող է օգնել անգինայի, բորբոքային այլ պրոցեսների դեպքում: Բարձրացնում է արյան հեմոգլոբինը, պայքարում է անեմիայի դեմ: Նուռն այն բացառիկ քաղցր պտուղներից է, որ շաքարային դիաբետի դեպքում շատ օգտակար է և մոտ 3-5 օրից կարող է իջեցնել արյան մեջ ավելորդ շաքարի պարունակությունը, եթե օրական 4 անգամ ուտելուց առաջ խմեք 60 կաթիլ նռան հյութ:
Նռան հյութն իջեցնում է արյան բարձր ճնշումը, ամրացնում արյունատար անոթները, օգնում է նաև կանխարգելել աթերոսկլերոզը: Սակավարյունության դեպքում կարելի է 2 ամիս ուտելուց 30 րոպե առաջ օրական 3 անգամ կես բաժակ ջրով բացած նռան հյութ խմել:
Նուռը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք խոչընդոտում են էսթրոգենների սինթեզը, ինչն իր հերթին խանգարում է չարորակ գոյացությունների ձևավորմանը:Նռան մեջ պարունակող հակաթթուները և հակաբորբոքային նյութերը թույլ չեն տալիս զարգանալ չարորակ գոյացությունների բջիջներին: Հետևաբար քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազում է:
Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Kareli-e-ardyok-shakarayin-diabetov-hivandnern-nur-utel-te-och-Bjishky-verjnakan-patasxanel-e-ays-harcin-24225