Երկաթյա ջահն ընկել է Աննա Հակոբյանի օգնականի գլխին. Նա ուղեղի ցնցում է ստացել

«Ձեր օգնության եւ խորհրդի կարիքն ունեմ հարգելի փաստաբան ընկերներ: Ցանկանում եմ հայց ներկայացնել Ֆաստ բանկի Fast Bank դեմ:

Երեկ գնացի Ֆաստ բանկի Էրեբունիի մասնաճյուղ, վճարում ունեի կատարելու: Դռնից ներս մտա, երկու քայլ առաջ գնացի, և առաստաղից պոկվեց երկաթե, ծանր ջահը և շատ ուժեղ հարվածեց գլխիս: Ինձ թվաց երկրաշարժ է:

Գլխապտույտ ունեցա, նստեցի, բարեհամբույր աղջիկը ջուր ու վալերիանկա բերեց, մի քիչ ուշքի եկա, վճարումս կատարեցի ու գնացի տուն: Երեկոյան շատ վատ էր ինքազգացողությունս, ցավազրկողներով լուսացրեցի գիշերս և ես, բժշկի գնալ չսիրողս, գնացի բժշկի:

Պարզվեց ուղեղի ցնցում եմ ստացել և 10 օր սիստեմա պետք է ընդունեմ, հրաժարվեցի սիստեմայից, ու դեղային բուժում նշանակեց բժշկուհիս:  Որոշմանս պատճառներից մեկը բանկի անտարբեր կառավարիչն էր, ով իրեն նեղություն չտվեց, գար գոնե ձևական ներողություն խնդրեր, իսկ մյուս, ավելի կարևոր պատճառը, որ հարգեն հաճախորդների իրավունքները, և թեժ աշխատանքային ժամերին նման վտանգավոր աշխատանքներ չկատարեն:

Տեսագրությունն առկա է, տասից ավել վկա կա, ովքեր նույնպես սարսափած ու վրդովված էին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ստելա Սարուխանյանը:

Источник: https://ipress.am/hy/page/%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1%D5%A9%D5%B5%D5%A1-%D5%BB%D5%A1%D5%B0%D5%B6-%D5%A8%D5%B6%D5%AF%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A1-%D5%B0%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D6%85%D5%A3%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A3%D5%AC%D5%AD%D5%AB%D5%B6-%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D5%B2%D5%AB-%D6%81%D5%B6%D6%81%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%BD%D5%BF

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *