Գրետա մայրիկի՝ Վազգեն Սարգսյանի մոր կերպարը մարմնավորել է Մարջան Ավետիսյանը. նոր կադրեր՝ «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմի նկարահանումներից

tert.am/am/life-ը գրում է. Գրետա մայրիկի՝ Վազգեն Սարգսյանի մոր կերպարը «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմում մարմնավորել է դերասանուհի Մարջան Ավետիսյանը։

Այս մասին տեղեկանում ենք Genetic Production-ի ինստագրամյան էջի միջոցով:
«Վազգեն Սարգսյանի մայրիկին բոլորը ճանաչում են որպես Գրետա մայրիկ, ով պատերազմի տարիներին կանգնած է եղել ոչ միայն իր որդու, այլև բոլոր զինվորների թիկունքին:

Այդ պինդ կեցվածքով հերոս ծնած մոր և միաժամանակ կանացի նուրբ զգացմունքներով օժտված Գրետա մայրիկի կերպարը վստահվեց Մարջան Ավետիսյանին»,- նշված է հրապարակման մեջ:

ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը ֆիլմում
մարմնավորել է Վազգեն Սարգսյանի հորը՝ Զավեն Սարգսյանին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *