«Ես մեքենան ունեմ, բայց դեմ եմ տրանսպորտի թանկացմանը». Արմինե Գրիգորյան

Armlur.am-ը կապ է հաստատել երգչուհի Արմինե Գրիգորյանի հետ՝ պարզելու՝ ինչպե՞ս է եկել այդ որոշմանը, երբ շատերը շարունակում են լուռ մնալ։

Երգչուհին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ ավագանու անդամի խնդրանքով է հրապարակել տեսանյութ, սակայն ինքը դեմ է թանկացմանը, չնայած նրան, որ ունի իր անձնական մեքենան։

«Ես ինքս մեքենա ունեմ, տրանսպորտից չեմ օգտվում։ Ինձ Սոնա Աղեկյանն առաջինը զանգահարեց մի քանի ամիս առաջ ու ասաց՝ կասե՞ք Ձեր կարծիքը այս կապակցությամբ ու ես ասացի սիրով։ Սոնա Աղեկյանն ինձ ասաց, որ մարդիկ կարիք ունեն հանրային դեմքերի կողմից աջակցության և չմերժեցի։ Տրանսպորտի թանկացմանը դեմ եմ, կողմ լինեի՝ չէի խոսի»,- ասաց երգչուհին։

Նշենք, որ փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտի ուղետոմսերի սակագները փոփոխվելու են, այսինքն դադարելու են արժենալ 100 դրամ։

Այս թանկացումներին ընդառաջ սպասվում են բողոքի ակցիաներ, սակայն մինչ այս պահը տեղի են ունեցել իրազեկման ակցիաներ, ստորագրահավաքներ։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *